211652_close_icon
views-count7083 դիտում article-date 18:02 06-02-2014

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում բռնաբարության համար դատապարտված 32-ամյա դատապարտյալ է ինքնասպան եղել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 32-ամյա Համբարձում Գագիկի Ղուկեյանը: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա փոխանցեց, որ դատապարտյալը սավանի միջոցով է կախվել: Հ. Ղուկեյանը 2000թ դատապարտվել էր 1 տարվա ազատազրկման՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար: Իսկ երկրորդ անգամ դատապարտվել էր բռնաբարության համար: Գոռ Ղլեչյանից հետաքրքրվեցինք, թե նա մինչեւ կախվելը դժգոհություններ ներկայացրե՞լ է կամ հացադուլի դիմե՞լ է, ինչին ի պատասխան արձագանքեց. «Ոչ, ոչ մի նման բան»: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի հատկանիշներով` ինքնասպանության հասցնելը` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նմանատիպ նյութեր