2205 դիտում
22:03 06-02-2014
Վաղարշյան փողոցում 37-ամյա երիտասարդը ծեծել է Սվետլանա Շմիդերին, բայց աղջիկը նրան ներել է
37-ամյա Գեորգի Վահագի Գաբոյանը Վաղարշյան 19/1 շենքի բակում բռունցքով և ոտքերով հարվածներ է հասցրել Սվետլանա Շմիդերի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ։ Այս մասին Shamshyan.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Գործը քննվել է Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Սակայն դատաքննության ընթացքում տուժող Սվետլանա Շմիդերը դատական վիճաբանությունների փուլում հայտարարել է, որ հաշտվել է ամբաստանյալ Գեորգի Գաբոյանի հետ, նրանից որևէ բողոք կամ նյութական վնասի հատուցման պահանջ չունի:
Քննելով գործը՝ դատարանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով հարուցված թիվ 14141513 քրեական գործի վարույթը կարճել և ամբաստանյալ Գեորգի Վահագի Գաբոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` տուժող Սվետլանա Անձորի Շմիդերի և ամբաստանյալ Գեորգի Գաբոյանի փոխադարձ հաշտության հիմքով: Գ. Գաբոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն՝ չհեռանալու մասին, վերացնել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված