211652_close_icon
views-count1342 դիտում article-date 22:46 06-02-2014

Պակիստանի իշխանությունների և թալիբների միջև բանակցություններ են ընթանում

Փետրվարի 6-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում սկսվել են կառավարության ներկայացուցիչների և պակիստանյան թալիբների միջև բազմիցս հետաձգված խաղաղ բանակցությունները: Այս մասին հայտնում են պետական իշխանության ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում թալիբների շահերը ներկայացնելու է հայտնի հոգևորական Մաուլանա Սաիուլ Հակը: Բանակցական ընթացքի խաթարումից խուսափելու համար կողմերի միջև հանդիպումը տեղի է ունեցել հույժ գաղտնի պայմաններում:

Նմանատիպ նյութեր