2361 դիտում
18:15 07-02-2014
«Հանս Քրիստիան Կոֆոեդում» ապաստանած մոտ 100 անօթևաններ խնդրում են իրենց փրկել ցրտահարումից եւ սովից
Շաբաթներ առաջ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի փակվելուց հետո մոտ 100 անօթեւան բնակիչների տեղափոխել են Վարդաշենում գտնվող «Հանս Քրիստիան Կոնֆուետ», որտեղ բնակիչները քնում են գետնին՝ առանց էլեկտրականության, սառում են եւ թերսնուցում ստանում: Այս մասին S[b]HAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին «Հանս Քրիստիան Կոֆոեդ»-ի բնակիչները:
«Այնտեղ առավոտյան ժամը տասից մինչեւ երեկոյան ժամը ութը հոսանքն անջատում են, ո՛չ կարողանում ենք հեռուստացույցով զբաղվել, ո՛չ թեյ խմել, ո՛չ էլ տաքանալ: Սնունդը՝ 2 անգամ. առավոտյան հաց եւ ջեմ են տալիս՝ թեյի հետ, իսկ յոթն անց կեսին՝ մակարոնով փլավ կամ ճաշ: Անգամ մահճակալ չունենք եւ պենոպլաստի վրա ենք քնում այդ ցրտին»,-դժգոհեցին բնակիչները եւ ավելացրեցին, որ անգամ մի սենյակում 20 անօթեւան է մնում:
Նրանք խնդրում են չանտեսել իրենց բարձրացրած խնդիրը եւ փրկել իրենց ցրտահարումից եւ սովից:
Նմանատիպ նյութեր
1480 դիտում
22:25 23-05-2015
Դանիայում գտնվել է Հանս Քրիստիան Անդերսենի ձեռագիրը
968 դիտում
16:54 09-06-2015
Կոպենհագենում պղծել են Հանս Քրիստիան Անդերսենի գերեզմանաքարը
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան