211652_close_icon
views-count1483 դիտում article-date 22:25 23-05-2015

Դանիայում գտնվել է Հանս Քրիստիան Անդերսենի ձեռագիրը

Դանիայի Քնութենբորգ դղյակում գտնվել է Հանս Քրիստիան Անդերսենի ձեռագիրը: 1861 թվականին գրված թուղթը հայտնաբերել է դղյակի սեփականատերը` հերթական մաքրման աշխատանքների ժամանակ: Փորձաքննությունը հաստատել է, որ ձեռագիրն իսկապես պատկանում է մեծ հեքիաթագրին: Այժմ մնում է պարզել, թե ինչպես է այն հայտնվել դղյակում: Ձեռագիրը հեքիաթներից մեկի սեւագիրն է: Ընդ որում, ուղղումներն արել է հենց ինքը` հեղինակը: Առաջիկայում դղյակի սեփականատերը պետք է որոշի` պահել ձեռագիրը, թե հանձնել այն թանգարանին:

Նմանատիպ նյութեր