211652_close_icon
views-count7153 դիտում article-date 20:18 07-02-2014

Ամուսնացել է անչափահասի հետ, սակայն սկեսուրը անկողիններն առանձնացրել է, որ հարսը չհղիանա, բայց «բանը-բանից անցած է եղել»

28-ամյա Հովհաննես Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոս ամսից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել ակնհայտ 16 տարին չլրացած Էջմիածին քաղաքի բնակչուհի Աննա Խ.-ի հետ և հաջորդ օրերի ընթացքում սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ: Այս մասին Shamshyan.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում եւ պարզվել է, որ նրանք ծանոթ են եղել դեռ երեք տարի առաջ: Արդյունքում Հովհաննես Վարդանյանը և Աննան սկսել են փոխադարձաբար համակրել միմյանց, որը վերածվել է փոխադարձ սիրո: 2013թ. Հովհաննես Վարդանյանն ամուսնության առաջարկ է արել Աննային, ով չի մերժել Հովհաննես Վարդանյանի առաջարկը, սակայն վերջինիս հայտնել է, որ իր տասնվեց տարին դեռևս չի լրացել: Այդ մասին տեղեկանալուց հետո Հովհաննես Վարդանյանն Աննային հայտնել է, որ վերջինիս սիրում է և ցանկանում Է, որ իրենք ամուսնանան և ինքը չի ցանկանում սպասել, որ Աննան հասնի չափահաս տարիքի: Հովհաննես Վարդանյանն իր և Աննայի ամուսնանալու մտադրության մասին հայտնել է և իր մորը և Ա-ի ծնողներին, որոնց համաձայնությունը ստանալուց հետո 2013թ-ին տեղի է ունեցել Հովհաննես Վարդանյանի և Աննա Խաչատուրովայի հարսանյաց արարողությունը: Հարսանիքի ավարտից հետո Աննան՝ որպես Հովհաննես Վարդանյանի կին, տեղափոխվել է բնակվելու վերջինիս տանը: Հարսանիքի հաջորդ օրը Հ. Վարդանյանն Աննայի հետ իրենց ննջարանում՝ որպես ամուսիններ, փոխադարձ համաձայնությամբ, նրա կամքով սեռական հարաբերություններ է ունեցե: Դրանից 1 ամիս անց Աննան զգացել է, որ ինքը հղի է, և իր հղիության մասին տեղյակ է պահել ամուսնուն՝ Հովհաննես Վարդանյանին: Հովհաննես Վարդանյանի մայրը, տեղեկանալով Աննայի հղիության մասին, առանձնացրել է իր որդու և հարսի ննջասենյակները՝ գիտակցելով, որ դեռևս վերջինիս 16 տարին չի լրացել: Այնուհետև 2013թ. նոյեմբեր ամսին Աննան բուժհետազոտման ենթարկվելու նպատակով իր սկեսուրի հետ այցելել է «Վաղարշապատի կանանց կոնսուլտացիա» ՊՓԲԸ, որտեղ համապատասխան հետազոտությունների արդյունքում Աննայի մոտ ախտորոշվել է 14-15 շաբաթական հղիություն: Քննելով գործը՝ դատարանը վճռել է Հովհաննես Վարդանյանին ճանաչել մեղավոր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով նախատեսված հանցանքում և նրան դատապարտել ազատազրկման՝ 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

Նմանատիպ նյութեր