6783 դիտում
16:15 09-02-2014
Դալար գյուղի գյուղապետարանի դիմաց Toyota Corolla-ն բախվել է քարե ցանկապատին. կան վիրավորներ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում այսօր` փետրվարի 9-ին, Արարատի մազրում տեղի ուենցած ավտովթարի փաստով:
Ժամը 00:20-ի սահմաններում Toyota Corolla մակնիշի 01 NM 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դալար գյուղում` գյուղապետարանի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե ցանկապատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչներ 30-ամյա Արմեն Հովսեփյանը, 31-ամյա Աշոտ Մեդոյանը, 31-ամյա Խորեն Պետրոսյանը և 30-ամյա Գևորգ Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները և ՀՀ ԱԻՆ ՓԾ Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատը:
Ոստիկանությունը պարզում է, թե նշված անձանցից ով է եղել վարորդը:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+