211652_close_icon
views-count8398 դիտում article-date 20:21 09-02-2014

54-ամյա վարորդն Ապարանում «սատանայական» համարանիշներով «Նիվայով» վրաերթի է ենթարկել 76-ամյա հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

Այսօր` փետրվարի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում, ВАЗ 2121 մակնիշի 76 PՈ 666 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրերթի ենթարկված 76-ամյա Վոլոդյա Հակոբյանը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել և քիչ առաջ մեղայականով ներկայացել է ոստիկանության Ապարանի բաժին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանտար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզ քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Տեղում նույն բաժնի քննիչ Բենիկ Սարգսյանի կողմից հարուցվեց քրեկան գործ ՀՀ քր օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչ Բ. Սարգսյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ապարանի բաժնի հատուկ պահպանվող տարածք Գ. Շամշյանը հայտնում է, որ մեղայականով ոստիկանություն ներկայացած անձը 54-ամյա Վարդան Խալաթյանն է, ով խոստովանել է, որ վրաերթը կատարել է ինքը, իսկ «Նիվան» հաշվառված է Վանաձոր քաղաքի բնակիչ 28-ամյա Դավիթ Խալաթյանի անվամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր