211652_close_icon
views-count1023 դիտում article-date 11:00 10-02-2014

Բոսնիա և Հերցեգովինայում բողոքի մասնակիցները նահանջում են

Բոսնիա և Հերցեգովինայում բողոքի ցույցերը գնում են դեպի անկում։ Ուրբաթ տեղի ունեցած անկագություններից հետո կիրակի կայացած զանգվածային ցույցը խաղաղ պայմաններում է ընթացել։ Սարաևոյում ցուցարարների պահանջով ավելի վաղ ձերբակալված ցուցարարները ազատ են արձակվել։ Բիխաչում, որտեղ շաբաթ օրը ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, «Բոսնիայի գարուն» ոչ պաշտոնական խմբավորման ղեկավարն իշխանություններին փոխանցել է իշխանափոխության պահանջով դիմում, որից հետո ակտիվիստները լքել են ցույցի տարածքը։ Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Բոսնիա և Հերցեգովինայում բողոքի ակցիաներ էին ընթանում։ Ակցիայի մասնակից ցուցարարները պահանջում էին կառավարության հրաժարականը։

Նմանատիպ նյութեր