211652_close_icon
views-count3732 դիտում article-date 17:20 10-02-2014

«Օֆշորային» սկանդալի մեջ մեղադրվող Աշոտ Սուքիասյանի կինը նրա հետ է գործել, բայց բախտը բերել է, որ տուժողը կանանց շատ է հարգում

«Օֆշորային» սկանդալի մեջ մեղադրվող գործարար Աշոտ Սուքիասյանի կինը նրա հետ է գործել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա գործողություններից սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը: Նրա խոսքով, Աշոտ Սուքիասյանի կինը նրա տեղակալն է եղել: Հարցին, թե պահանջելու՞ է, որ Աշոտ Սուքիասյաննի կինն էլ պատասխանատվության ենթարկվի, Փ. Հայրապետյանն ասաց. «Դա օրենքի գործն է, բայց ես չեմ ցանկանա, որ կինն էլ պատասխանատվության ենթարկվի: Ես հարգում եմ կանանց: Շատ-շատ եմ հարգում: Շատ: Չեմ ուզում, որ սրա կնոջը կանչեն քննության բան»: Մինչ այդ նա տեղեկացրել էր, որ Աշոտ Սուքիասյանին ձերբակալման պահից 40 օրվա ընթացքում կտեղափոխեն Հայաստան: Փայլակ Հայրապետյանը հիշեցրել էր նաև, որ խարդախության սցենարը սկսել է գործել դեռ 2009 թվականին՝ էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ էկոնոմիկայի նախարարը դեռ Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Փ. Հայրապետյանը ընդգծեց, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել է, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Փայլակ Հայրապետյանը նրա հետ գործարքի մեջ է մտնում, գրավադրում է 33 միլիոն դոլարի իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին: Ներկա պահին Հայրապետյանի գույքի վրա արգելանք է դրված եւ նա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ էլ վաճառել իր գույքը: Նրա կողմից բարձրացված երկար աղմուկից հետո հունվարի 31-ին՝ Թբիլիսիում, ձերբակալվում է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ով ներգրավված է «օֆշորային գործում»։ Հայաստանի ոստիկանությունը սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանի բարձրացրած երկարատեւ աղմուկից հետո նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել 2013 թվականի հունիսի 17-ին: Մեղադրանք առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով:

Նմանատիպ նյութեր