211652_close_icon
views-count1244 դիտում article-date 16:49 10-02-2014

Թուրքիան և Իսրայելը կարգավորում են հարաբերությունները. Ահմեդ Դավութօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո երկու երկրների միջև առաջացած լարվածությունը կամաց-կամաց նվազում է: «Վերջին ժամանակներում նկատվում է նոր խթան, նոր մոտեցում «Մավի Մարմարայի» միջադեպից տուժածների փոխհատուցման հարցում: Կարելի է ասել, որ տարաձայնությունների մեծ մասն արդեն իսկ հարթվել է, ինչի արդյունքում Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում զգալի փոփոխություններ են գրանցվում»,-ասել է Դավութօղլուն: Վերջինս կրկին խուսափեց նշել գումարի չափը, որը թուրքական կողմը պարտավորվել է վճարել Իսրայելին: Նշենք, որ նախորդ շաբաթ իսրայելական «Հաարեց» թերթը գրել էր, որ Թուրքիան կարող է Իսրայելին 20 մլն դոլարի չափով փոխհատուցում տալ:

Նմանատիպ նյութեր