211652_close_icon
views-count1575 դիտում article-date 11:48 04-03-2014

Մենք առաջինն ենք օգնության հասնելու Ղրիմին. Ահմեդ Դավութօղլու

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ղրիմ կատարած այցից հետո Անկարայում ընդունել է Ղրիմի թաթարական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Խոսելով Ղրիմի իրադարձություններից՝ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է իրադարձությունների ընթացքին և անհրաժեշտության դեպքում առաջինը թաթարներին օգնության կհասնի: «Մենք առաջինը օգնության կհասնենք Ղրիմի մեր եղբայրներին: Թող ոչ մեկի մտքով չանցնի, որ մենք անտարբեր կմնանք Ղրիմի իրադարձությունների հանդեպ»,-հայտարարել է նա:

Նմանատիպ նյութեր