211652_close_icon
views-count2978 դիտում article-date 12:22 13-04-2015

Ահմեդ Դավութօղլու. Հռոմի պապը միակողմանի է նայում իրադարձություններին

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագի արարողությանը և այդ ընթացքում Պապի հնչեցրած «Հայոց ցեղասպանություն» արտահայտությանը: Դավութօղլուն ասել է. «Հռոմի պապը միակողմանի է նայում ցավալի իրադարձություններին, իսկ կրոնական առաջնորդները պետք է խաղաղության կոչեն աշխարհին, այլ ոչ թշնամանքի: Պապին վայել չէ միակողմանի հայտարարությունները, որոնք անհիմն են»: Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի իշխանությունները հետ կանչեցին իրենց դիվանագիտական ներկայացուցչին Վատիկանից` խորհրդակցություններ անցկացնելու համար: Իսկ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե խորապես հիասթափված և վշտացած է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունից։ Անկարայում Վատիկանի դեսպանին էլ հրավիրել էին Թուրքիայի արտգործնախարարություն՝ դժգոհություն հայտնելու։

Նմանատիպ նյութեր