211652_close_icon
views-count2597 դիտում article-date 16:50 10-02-2014

Ադրբեջանում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ցնցումները նկատվել են նաև Հայաստանում և Արցախում

Այսօր՝ ժամը 16:06-ին, Ադրբեջանի Հաջիբալի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել: Ադրբեջանի NANA հանրապետական կենտրոնի ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5,8 մագնիտուդ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 30կմ խորության վրա: Ցնցումները նկատելի են եղել նաև Բաքվում, Աղսուում, Շամախում, Գյանջայում, Գեյչայում, Սումգայիթում և Աղջաբեդում: Տուժածներ և ավերածություններ չկան: Միևնույն ժամանակ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի և ԼՂՀ մի շարք բնակավայրերում 3-4 բալ ուժգնությամբ:

Նմանատիպ նյութեր