211652_close_icon

Ալեքսան Հարությունյանը կդառնա ԱԳ նախարարի խորհրդական․ Հրապարակ

views-count1700 դիտում article-date 09:29 11-02-2014
«Հրապարակ»֊ը գրում է․ ««Հրապարակ» թերթի ԱԳՆ աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր-վաղը Ալեքսան Հարությունյանը կդառնա «նորին գերազանցություն պարոն»՝ առնվազն նախարարի խորհրդական։ Եվ չնայած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալիկ Հարությունյանը մինչ այդ պաշտոններին անցնելը դիվանագիտական ծառայություն էր անցնում Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանն ու լրատվամիջոցներով էլ ասել էր, թե հանգստանում է և մտադիր չէ ու անգամ չի պատկերացնում դիվանագիտական կարիերայի վերսկսումը։ Նրա խոսքով, դիվանագիտական աշխատանքն ուղղակի ջահելություն է եղել՝ «...երբ 27-28-29 տարեկան էի»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր