211652_close_icon
views-count1489 դիտում article-date 09:17 12-02-2014

Ալեքսան Հարությունյանը նշանակվել է ԱԳ նախարարի խորհրդական․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մենք երեկ գրել էինք, որ ՀՀ 2-րդ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հեռոատառադիոխորհրդի նախկին նախագահ Ալիկ Հարությունյանը նշանակվելու է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական։ Երեկ տեղեկացանք, որ հրամանն արդեն եղել է։ Դատելով այն բանից, որ ԱԳՆ կայքում նախարարի խորհրդականների ցանկում նրա անունը դեռ չկա, նշանակումը եղել է վերջին օրերին։ Թերևս Ալիկ Հարությունյանի համար այս պաշտոնը ժամանակավոր է, ընդամենը տրամպլին դեսպան դառնալու ճանապարհին։ Չնայած անցած տարի, երբ գրել էինք, որ ուզում է Ֆրանսիայում դեսպան նշանակվել, կտրականապես հերքում էր, թե դիվանագիտական աշխատանքն իր ջահելությունն էր՝ 27-28 տարեկան հասակում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր