211652_close_icon
views-count1079 դիտում article-date 12:56 11-02-2014

Ապօրինի թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկել

Փետրվարի 9-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության ծառայողները Նորքի 7-րդ զանգվածից, ապօրինի թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արմեն Ա.-ին և 1984 թ. ծնված Վարդան Կ.-ին: Խուզարկությամբ Արմեն Ա.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված, «B-8» գրառմամբ 45 դեղահաբ, որոնք, ըստ վերջինիս բանավոր հայտարարության, «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոց են և պատկանում են իրեն, իսկ Վարդան Կ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է 21 սմ երկարության ծալովի դանակ, շեղբի երկարությունը` 9,5 սմ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր