211652_close_icon

Բերման են ենթարկել ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով

views-count1327 դիտում article-date 16:59 06-11-2014
Նոյեմբերի 6-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները Երևանի Մոսկովյան փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1964 թ. ծնված Ահարոն Մ.-ին, որի մոտից հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված: Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր