211652_close_icon

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Արմեն Էլբակյանին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ

views-count1229 դիտում article-date 14:56 11-02-2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ: «Հարգելի պարոն Էլբակյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ: Ձեր բեմադրած ներկայացումները, թատրոնում ու կինոյում կերտած կերպարները վկայում են բարձր պրոֆեսիոնալիզմի մասին: Ուրախ եմ նաեւ, որ մանկավարժական եռանդուն գործունեություն եք ծավալում՝ Ձեր անգնահատելի ներդրումն ունենալով ռեժիսորական ու դերասանական կադրերի պատրաստման ասպարեզում եւ հայ մշակութային կյանքի զարգացման գործում: Կրկին շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ»:

Նմանատիպ նյութեր