211652_close_icon
views-count1479 դիտում article-date 11:39 03-08-2015

Նախագահը շնորհավորել է ազգային բարերար Նազար Նազարյանին՝ ծննդյան հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ազգային բարերար Նազար Նազարյանին՝ ծննդյան հոբելյանական տարեդարձի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ պարոն Նազարյան, Ինձ համար առանձնակի ուրախություն է շնորհավորել Ձեզ և Նազարյան ընտանիքի անդամներին՝ Ձեր ծննդյան հոբելյանական տարեդարձի առթիվ: Տասնամյակների ընթացքում հայրենանվեր ու արգասաբեր գործունեությամբ և տևական հանձնառություններով Դուք արժանիորեն վաստակել եք ազգային բարերարի մեծ անունն ու հեղինակությունը՝ հայրենիքում և սփյուռքում: Բնակվելով հայրենիքից հեռու՝ մշտապես ապրում եք նրա հետ և հայ ժողովրդին կապված մնում ջերմագին զգացմունքներով: Տարբեր ժամանակներում և պայմաններում Դուք կարողացել եք ստանձնել պատասխանատվություն և իրականացնել ազգանպաստ ծրագրեր՝ առանց այդ մասին բարձրաձայնելու: Հայ բարեգործության լավագույն ավանդույթները շարունակելու համար երախտապարտ եմ Ձեզ ու Ձեր ազնիվ տիկնոջը՝ Արտեմիս Նազարյանին: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք և արևշատություն»: Հանրապետության Նախագահը նաև պարգևատրել է Նազար Նազարյանին (ԱՄՆ) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բարեգործական և մարդասիրական գործունեության համար:

Նմանատիպ նյութեր