211652_close_icon
views-count20802 դիտում article-date 17:12 11-02-2014

Զավեշտալի դեպք Երևանում. հարսնացուն ու փեսացուն «ԶԱԳՍ»-ից դիմել են փախուստի, իսկ զոքանչն էլ ահազանգել է, որ ռեստորանում ռումբ կա

Այսօր՝ փետրվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանում տեղի ունենալիք հարսանեկան արարողությունից առաջ հարսնացուն և փեսացուն այցելում են Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «ԶԱԳՍ»-ի (ՔԿԱԳ՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Գործակալություն) գրասենյակ, որպեսզի վավերացնեն իրենց ամուսնությունը: Սակայն, չգիտես ինչու, զոքանչը դեմ է արտահայտվում նրան, որ իր աղջիկն ամուսնանա այդ տղայի հետ, իսկ քանի որ աղջկա ու տղայի սերը նման էր Ռոմեոյի ու Ջուլիետի սիրուն, նրանք «ԶԱԳՍ»-ից դիմում են փախուստի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարսանեկան արարողությանը մասնակցում էին մեծ թվով փրկարարներ: Զոքանչն իր «օձությունը» անելով՝ ահազանգել է 1-02 ծառայություն և հայտնել, որ ռեստորանում, որտեղ պետք է տեղի ունենար հարսանեկան հանդիսությունը, ռումբ է դրված, փրկարարները «ԶԱԳՍ»-ից անմիջապես համապատասխան տեխնիկայով մեկնում են հարսանյաց սրահ, որտեղ պարզվում է, որ այս ամենն ընդամենը Հանրային հեռուստաընկերության կողմից նկարահանվող ֆիլմ է: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+

Նմանատիպ նյութեր