211652_close_icon
views-count1915 դիտում article-date 22:44 16-12-2024

Դե յուրե ո՛չ ԶԱԳՍ-ով, ո՛չ եկեղեցով ամուսնացած չենք. Փաշինյանը իր և կնոջ հարաբերությունների մասին

Մի քանի օրից կլրանա մեր ամուսնության 27-րդ տարեդարձը, բայց մենք դե յուրե որևէ կարգավիճակով ամուսնացած չենք:

Այս մասին իր հրապարակած տեսանյությում հայտնում է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցին:

«Բայց իհարկե մեր կյանքում էլ ամուսնական էտապները եղել են՝ նշանդրեք, սինիներ, նվերներ, բայց հարսանիք չենք ունեցել, հարսանիքին փոխարինող խնջույք ենք ունեցել: Դե յուրե ո՛չ ԶԱԳՍ-ով, ո՛չ եկեղեցով ամուսնացած չենք: Բայց մյուս կողմից մտածում եմ, որ, մեր հարաբերությունները ամրագրված են երեխաներով, և փաստացի արդեն որերորդ տարին Աննան հայտարարագիր է լրացնում, որպես վարչապետի տիկին: Եթե հայտարարագիրը հանենք, ուրիշ պաշտոնական թուղթ չունենք»,- ասել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր