3021 դիտում
12:07 12-02-2014
Ոստիկանությունը փնտրում է Երևանում 2 կանանց վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդին
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 11-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 23:00-ի սահմաններում Սեբաստիա և Վեգների փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի բնակիչներ, 35-ամյա Հասմիկ Մաթևոսյանին և 45-ամյա Մարգարիտա Տոնոյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրարերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն, իսկ վարորդը, նրանց թողնելով անօգնական, դիմել է փախուստի:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած վարորդին և նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
12504 դիտում
09:00 27-01-2016
Դատարանը կալանավորեց Երևանում 14-ամյա աղջնակին մահվան ելքով վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած 55-ամյա վարորդին