118756 դիտում
23:25 04-11-2015
Երևանում վրաերթի հետևանքով մահացել է հանրությանը հայտնի աշուղ Երազը. ոստիկանությունը փնտրում է փախուստի դիմած վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Բաբաջանյան փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և թողնելով անօգնական դիմել փախուստի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով հետիոտնը Ծովակալ իսակովի 44/3 շենքի բնակչուհի 69-ամյա Էմմա Հովհաննիսյանը տեղում մահացել է:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Մալաթիա Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Ռոմիկ Կիրակոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել պետի տեղակալ Արտաշես Վանյանը և քննիչ Հրանտ Պետրոսյանը:
Փաստի առթիվ քննիչ Հ. Պետրոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով :
Երևանի ճանապարհային ոստիկանությունը, ինչպես նաև քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վրաերթ կատարած վարորդին և նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ:
Այս պահին դեպքի վայրի հարևանությամբ տեղադրված օբյեկտներում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները դասակի հրամանատար Էդգար Մայիլյանի գլխավորությամբ փորձում են ճշտել, թե արդյոք տեսախցիկները ֆիքսել են ողբերգական վրաերթի պահը, ինչպես նաև փախուստի դիմած ավտոմեքենան:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածը իր շրջապատում հարգված կին էր, սիրված և ճանաչված էր որպես աշուղ Երազ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3024 դիտում
12:07 12-02-2014
Ոստիկանությունը փնտրում է Երևանում 2 կանանց վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդին