211652_close_icon
views-count7267 դիտում article-date 15:43 31-10-2015

Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում. ոստիկանությունը փնտրում է 62-ամյա տղամարդուն վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդին

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:15-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 64.8 կմ հատվածում՝ ճանապարհին, տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Պարզվել է, որ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված հատվածում վրաերթի է ենթարկել Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 9-րդ նրբանցքի բնակիչ, 62-ամյա Մանվել Հոխանյանին և նրան թողնելով դեպքի վայրում անօգնական՝ դիմել է փախուստի: Մ. Հոխանյանը տեղում մահացել է: Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթը կատարած ու փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր