1629 դիտում
13:57 12-02-2014
Սոչի-2014. թե ինչպես կին ոստիկանը դարձավ օլիմպիական չեմպիոն
Գերմանուհի դահուկացատկորդ Կարինա Ֆոգտը անսպասլիորեն նվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ, քանի որ կանանց դահուկացատկի մրցումներում նա չէր համարվում հաղթողի գլխավոր հավակնորդ: Ընդ որում Ֆոգտի հաղթանակը դարձավ պատմական, քանի որ նախկինում Օլիմպիական խաերում չէր անցկացվում կանանց դահուկացատկի մրցումներ:
Ֆոգտը երբեք լուրջ մրցաշարերում հաղթանակ կամ լուրջ արդյունքներ չէր գրանցել և գերմանուհու նման հաջողությունը մեծ սենսացիա դարձավ: 22-ամյա Ֆոգտը, ինչպես պարզվում է, մասնագիտությամբ ոստիկանության աշխատակից է, ընդ որում բարձր որակավորում ունեցող:
Դահուկացատկի նկատմամբ Ֆոգտի մեջ սեր արթանացավ 4 տարեկան հասակում, երբ նա առաջին անգամ տեսավ այդ սպորտաձևի մրցումները: Արդյունքում մարզուհին դարձավ օլիմպիական չեմպիոն, երբ Սոչիի Օլիմպիադայում մրցումների հաղթողի գլխավոր ֆավորիտ էր համարվում աշխարհի գործող չեմպիոնուհի, 19-ամյա Սարա Հենդրիկսոնը:
Սակայն ամերիկուհին ցույց տվեց ընդամենը 21-րդ արդյունքը: Նրա անհաջող ելույթներին նպաստեց վնասվածքը, որը ստացել էր նախորդ տարվա օգոստոսին:
Նմանատիպ նյութեր
1596 դիտում
19:53 10-02-2014
Սոչի-2014. բիատլոն. Մարտեն ֆուրկադը` օլիմպիական չեմպիոն
1556 դիտում
20:10 17-02-2014
Սոչի-2014. Դարիա Դոմրաչևան` Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն
1352 դիտում
23:33 11-02-2014
Սոչի-2014. գերմանուհի Ֆոգտը դարձավ դահուկացատկի առաջին օլիմպիական չեմպիոնը
Այս բաժնից
1501 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1867 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1786 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը