211652_close_icon
views-count2447 դիտում article-date 16:19 12-02-2014

Նաիրիտի մեծ թվով աշխատակիցներ պաշարել էին կառավարության շենքը

Այսօր՝ փետրվարի 12-ին «Նաիրիտ» գործարանի շուրջ 300 աշխատակիցներ դուրս էին եկել բողոքի ակցիայի Կառավարության շենքի դիմաց և պահանջում էին իրենց 15 ամսվա աշխատավարձը: Նրանք պահանջում էին հստակեցնել, թե, ի վերջո, «Նաիրիտ» գործարանը փակվելո՞ւ է, թե՞ ոչ, և եթե փակվելու է, ապա ինչո՞ւ չեն վերջնահաշվարկ կատարում։ Աշխատակիցների հետ է նաև գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը, ով հանդիպել է կառավարության անդամներին։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը աշխատակիցների հետ հանդիպումից հետո խոստացավ, որ նրանք կստանան 1 ամսվա աշխատավարձը, սակայն գործարանի հետագա ճակատագրի մասին ոչ մի բան չի ասել: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր