211652_close_icon
views-count1293 դիտում article-date 09:05 13-02-2014

Ռուսները կգնեին «Նաիրիտը», եթե նրանց վաճառվեր նաև «Որոտանի» ՀէԿ-երի համալիրը․ «168 ժամ»

«168 ժամ»֊ը գրում է․ «Ռուսական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական կողմը վերջնականապես հրաժարվել է «Նաիրիտից», քանի որ գործարանի հանդեպ «Ռոսնեֆտի» հետաքրքրությունը պայմանավորված էր միայն մեկ հանգամանքով. ռուսները պատրաստ էին գնել «Նաիրիտը» միայն այն դեպքում, եթե նրանց վաճառվեր նաև «Որոտանի» ՀէԿ-երի համալիրը, սակայն ՀՀ իշխանությունները ՀԷԿ-ը վաճառել են ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը։ Այս համատեքստում պատահական չէ, որ անցած տարեվերջից «Նաիրիտը» սնանկ ճանաչելու գործընթաց է սկսվել, իրանական SandbadTir INTL Transport Co.LTD ընկերությունն անցած տարի նոյեմբերին նման հայցապահանջով դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան։ Տարօրինակ զուգադիպությամբ՝ որպես այս ընկերության հասցե՝ նշված է. Իրանի Հանրապետություն, Թավրիզ, Ազատի փողոցը, և այս նույն հասցեում, ըստ «Հետքի», գրանցված էր «Նաիրիտի» դեմ հայց ներկայացնող մեկ այլ ընկերության՝ «Նումարդ թրեյդինգ» ՍՊԸ-ի իրավանախորդը՝ Esmaeil Motavalli Soufiani Traiding–ը։ Չի բացառվում, որ այս նորահայտ SandbadTir INTL Transport Co.LTD ընկերությունը նույնպես գրանցված լինի օֆշորում, և այս սնանկության պատմության հեղինակները լինեն նույն «մութ ուժերը»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր