211652_close_icon
views-count1456 դիտում article-date 08:38 12-03-2014

2010-ին «Որոտանի ՀԷԿ»–երի վերազինման համար վերցրած 15 տարվա վարկի ճակատագիրն անհայտ է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռ 2010թ ՀՀ ֆինանսների նախարարության և գերմանական Kwf բանկի միջև «Որոտանի ՀԷԿ»-երի համալիրի վերազինման ծրագիր իրականացնելու նպատակով ստորագրվել է վարկային համաձայնագիր։ Գերմանական բանկը 15 տարի մարման ժամկետով 51 մլն եվրո վարկ է տրամադրել, տարեկան՝ միջինը 2.78 % տոկոսադրույքով։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետաքննության շրջանակներում պարզվեց, որ վարկային գումարները ոչ միայն չեն ուղղվել Որոտանի ՀԷԿ-ի վերակառուցմանն ու վերազինմանը, այլև հիմա՝ ՀԷԿ-ի վաճառքից հետո, անհայտ է վարկի հետագա ճակատագիրը։ ՀՀ ֆինանսների նախարարությունից այս մասին «Ժողովուրդ»-ի հարցմանը պատասխանել են, որ գործարքից հետո ծրագրի շարունակականության և ձևաչափի հարցը քննարկման փուլում է։ Բացի այդ, ըստ նրանց, վարկից այս ընթացքում ծախսվել է 698 հազար եվրո, որն ուղղվել է խորհրդատվական և նախագծման ծառայությունների իրականացմանը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր