1581 դիտում
09:25 17-06-2014
Որոտանի ՀԷԿ–երը մինչև վերջ չե՞ն վաճառվել․ 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է․ «Ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերությունը «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն ձեռք բերեց 180 մլն դոլարով, որից 110 մլն դոլարը պարտավորվել է փոխանցել ընկերության հաշվին, իսկ 70 մլն դոլարով առաջիկա 6 տարիների ընթացքում պետք է արդիականացվեն ու վերանորոգվեն համալիրի 3 ՀԷԿ-երը: Սակայն, «168 ժամի» տեղեկություններով, մինչ այժմ գումարը չի փոխանցվել, նաև «Քոնթուր գլոբալը» ՀԾԿՀ չի ներկայացրել կապիտալ ներդրումների և ծախսերի ծրագիրը:
Այս հարցերի մասին, ինչպես նաև արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են շրջանառվոդ լուրերը, թե ամերիկյան կողմը դժգոհություն ունի պայմանագրի պայմաններից և ցանկանում է վերանայել դրանք, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին ուղղված մեր հարցմանն ընդամենը պատասխանեցին, որ «Որոտանի ՀԷԿ-երի համալիրի» գույքի վաճառքի պայմանագիրը կնքված է: «Ներկայումս բանակցություններ են ընթանում տեխնիկական հարցերի շուրջ, որից հետո պետք է ստորագրվի գործարքի փակման ակտը, այնուհետև կիրականացվեն վճարումները և մյուս գործընթացները»,-նշել են նախարարությունից:
Ի դեպ, «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՓԲ ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը կերկարաձգվի մինչև 2029 թ. հունիսի 18-ը: Այս մասին որոշում առաջիկա հունիսի 18-ի նիստում կընդունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1293 դիտում
09:05 13-02-2014
Ռուսները կգնեին «Նաիրիտը», եթե նրանց վաճառվեր նաև «Որոտանի» ՀէԿ-երի համալիրը․ «168 ժամ»
989 դիտում
10:08 11-06-2015
Որոտանի հէկ-երի համալիրի վաճառքի գումարի զգալի մասն ուղղվելու է «Նաիրիտ» գործարանի պարտքերի մարմանը. 168 Ժամ
2458 դիտում
10:27 17-07-2021
Ստուգվում է ՀԷԿ-երի ՕԳԳ-ն. առաջին հերթին ուսումնասիրվում են «նախկինների» ՀԷԿ-երը․ «Փաստ»
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը