1920 դիտում
10:29 13-02-2014
«Հավատամք» կենտրոնի անդամները խաղալիքներ բաժանեցին արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին. ֆոտոշարք
Քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնը շարունակում է Տյառնընդառաջի տոնին նախընթաց «Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո» խորագիրը կրող միջոցառումների շարքը:
Փետրվար 12-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնն այցելեց «Պրոֆեսոր Յուլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ արյան համակարգի հիվանդություններ ունեցող երեխաներին:
Հանդիսությունը մեկնարկեց Տերունական աղոթքով, այնուհետև ներկաներին ողջունեց քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու և «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը: Հանդիսության ժամանակ ինչպես խմբային, այնպես էլ անհատական կատարումներով հանդես եկավ «Հավատամք» հոգևոր կենտրոնի «Հավատամք» երգչախումբն՝ իրենց հոգևոր և ժողովրդական կատարումներով մեծ բավականություն պարգևելով ներկաներին:
Հանդիսության ավարտին «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի, «Հավատամք» հոգևոր կենտրոնի և իր անունից շնորհակալություն հայտնեց Արյունաբանական կենտրոնի տնօրենին և բուժանձնակազմին՝ հյուրընկալության համար, ինչից հետո «Հավատամք» հոգևոր կենտրոնի անդամների և «Հավատամք» երգչախմբի երգչուհիների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ԷԿԼՕՖ հիմնադրամի տնօրեն և «Հավատամք» հոգևոր կենտրոնի աջակից-բարերար Տիգրան Հովհաննիսյանի կողմից նվիրված խաղալիքներ բաժանվեցին կենտրոնում բուժվող երեխաներին:
Լուսանկարները` Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
6520 դիտում
19:12 05-01-2018
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ռ. Յոլյանի արյունաբանական կենտրոնում բուժվող մանուկներին
Այս բաժնից
952 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան