1412 դիտում
17:15 13-02-2014
Պարգևատրումներ՝ Արցախի հանրային հեռուստատեսության 25-ամյակի կապակցությամբ
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր վարչապետի հուշամեդալով պարգևատրել է հեռուստատեսության մի խումբ աշխատակիցների` Արցախի հանրային հեռուստատեսության 25-րդ տարեդարձի կապակցությամբ և Արցախում հեռուստատեսության և հեռուստալրագրության զարգացման գործում ունեցած ավանդի համար:
Շնորհավորելով նրանց` վարչապետը կարևորել է հեռուստատեսության դերը Արցախի ժամանակակից պատմությունը սերունդներին ներկայացնելու, քաղաքացիական հասարակության զարգացման, իշխանություն-հասարակություն կապի ամրապնդման և այլ գործերում:
Բարձր գնահատելով հեռուստատեսության աշխատակիցների թիմային աշխատանքը` Ա. Հարությունյանը հույս է հայտնել, որ ԱՀ այսուհետ ևս մեծ պատասխանատվությամբ, արհեստավարժությամբ և ավելի թարմ ուժերով կշարունակի իր առաքելությունը տեղեկատվական դաշտում:
Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը շնորհակալություն հայտնելով կառավարության ղեկավարին հեռուստատեսության աշխատանքը գնահատելու և աշխատակիցներին պարգևի արժանացնելու համար, վստահեցրեց, որ ԱՀ շարունակելու է իր նպաստը բերել պետության կայացման գործին:
Ներկաներին ուղղած շնորհավորանքի խոսքում վարչապետի նորանշանակ մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանը հեռուստատեսության աշխատակիցների հետ արդյունավետ համագործակցության ակնկալիք հայտնեց:
Նմանատիպ նյութեր
4490 դիտում
15:22 01-06-2018
Բակո Սահակյանի ուղերձը՝ Արցախի հեռուստատեսության 30-ամյակի կապակցությամբ
2289 դիտում
20:21 14-12-2017
Պարգևատրումներ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի առթիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
637 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
964 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
787 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին