211652_close_icon
views-count1181 դիտում article-date 10:25 14-02-2014

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին: ԱԺ նախագահը շնորհավորեց Ջովաննի Ռիչուլլիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց դեսպանական առաքելության իրականացման գործում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Իտալիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության եւ հարուստ պատմության վրա: Նա գոհունակությամբ փաստեց, որ հայ-իտալական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում զգալիորեն աշխուժացել են, ակտիվություն է նկատվում նաեւ հայ-իտալական միջխորհրդարանական կապերում. 2013թ. փետրվարին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Իտալիայի խորհրդարանում ձեւավորվել եւ գործում է Իտալիա- Հայաստան աշխատանքային խումբը, որում ընգրկված են շուրջ 115 խորհրդարանականներ՝ /63 հոգի Սենատից եւ 52 հոգի Պատգամավորների պալատից/: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջխորհդարանական կապերի զարգացումը` համոզմունք հայտնելով, որ դրանք իրենց նպաստը կբերեն նաեւ միջպետական հարաբերությունների ամրապնդմանը: Դեսպան Ռիչուլլին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ վստահեցրեց, որ իր պաշտոնավարության տարիներին կանի հնարավորը հայ-իտալական կապերը ամրապնդելու եւ խորացնելու ուղղությամբ: Նա նույնպես կարեւորեց միջխորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը, երկկողմ շփումները, փոխադարձ այցելությունները: Զրուցակիցները կարեւոր համարեցին տնտեսական համագործակցության զարգացումը, կոնկրետ ծրագրերի իրականացումը տարբեր ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:

Նմանատիպ նյութեր