211652_close_icon
views-count1224 դիտում article-date 15:36 04-03-2014

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին

Մարտի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռումինական միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: ԱԺ նախագահը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ արդյունավետ աշխատանք մաղթեց` համոզմունք հայտնելով, որ նա զգալի ներդրում կունենա հայ-ռունինական հարաբերությունների խորացման գործում: Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական հարաբերությունների զարգացումը: Այս համատեքստում նա առանձնահատուկ տեղ վերապահեց միջխորհրդարանական կապերին եւ խորհրդարանական դիվանագիտությանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ռումինիայի դեսպանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման տարիներին կանի հանարավորը էլ ավելի զարգացնելու եւ ամրապնդելու Ռումինիայի եւ Հայաստանի բարեկամական հարաբերությունները: Նշելով, որ երկու երկրները ունեն քաղաքական հիանալի հարաբերություններ` դեսպանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր, երկուստեք կարեւորվեց միջազգային կառույցներում համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր