5555 դիտում
15:43 14-02-2014
Կոստյումները մաշված էին և ես հանձնարարեցի, որ նորերը գնեն. ԱԱԾ նախկին պետի տեղակալը՝ Գորիկ Հակոբյանի մասին
ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի ենթական է եղել, եւ Գուրգեն Եղիազարյանը, հաճախ տեսնելով Գորիկ Հակոբյանի մաշված կոստյումները, հանձնարարել է, որ նրան կոստյումներ գնեն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով իր դեմ ուղղված ԱԱԾ-ի մի խումբ աշխատակիցների հայտարարությանը եւ իր ու Գորիկ Հակոբյանի հարաբերություններին:
Նա նշեց, որ այդ հայտարարությունը խեղկատակություն է: Հարցին, թե ինչ խնդիրներ է ունեցել Գորիկ Հակոբյանի հետ, ասաց. «Խնդիրը նրանում է, որ ես ասում եմ՝ մենք ԱԱԾ չունենք: Հիմա իրենց կաշին փրկելու համար մի բան պե՞տք է ասեն, թե՞ չէ»:
Գուրգեն Եղիազարյանը հիշեց, որ մի անգամ էլ, երբ Գորիկ Հակոբյանը զենք է ստացել, եկել ասել է, որ ավելի լավ կլիներ, եթե իրեն 50 դոլար տային դրա փոխարեն: Հարցին, թե ինչ էր ուզում հասկացրած լիներ դրանով, ասաց. «Այսինքն` ուզում էր հասկացնել, որ դրամի կարիք ունի: Տեսել եմ նաեւ, որ կոստյումները մաշված են, հանձնարարել եմ, որ կոստյումներ գնեն նրա համար: Բայց մենակ դա չեմ արել: Բայց չեմ կարծում, թե Գորիկը այն մարդն է, որ արժի նրա մասին այդքան խոսել»:
Գուրգեն Եղիազարյանը ընդգծեց նաեւ, որ իր դեմ ուղղված վերջին հայտարարությամբ Գորիկ Հակոբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում եւ ավելացրեց . «Առանց հասկանալու՝ իմ դեմ ծանր հանցագործության մասին հաղորդում է տալիս, իբր ես մարդկանց ծեծելով, կտտանքների ենթարկելով կեղծ ցուցմունքներ եմ վերցրել: Բա ես որ կեղծ ցուցմունքներ էի վերցնում, իրենք հորթի երջանկությամբ դիտու՞մ էին: Չէ՞ որ դա եւս մեղսակցություն է ակնկալում: Կամ նշու՞մ են երջանկահիշատակ Վլադիմիր Սարգսյանի անունը, որ մահացել է եւ բան ասել չի կարող, բայց չեն ասում, թե կտտանքների ում էին ենթարկում, այդ մարդը ով էր՞ Ինչ է՝ այդ մարդը անուն-ազգանուն չունի՞: Կամ չե՞ն հիշում, թե ում էի կտտանքների ենթարկում: Այնպես որ, սրանք խեղկատակների հավաքածու են, դրա համար էլ մեր անվտանգությունը այս օրին է»:
Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ երբ ԱԱԾ-ի պետի տեղակալ է եղել Գորիկ Հակոբյանը, աստիճանաբար դարձել է հակահետախուզության պետ: «Հոկտեմբերի 27-ից հետո Գորիկ Հակոբյանին թողեցին համակարգում, դրա համար էլ մեր անվտանգությունը այս վիճակում է»,- եզրափակեց ԱԱԾ պետի նախկին տեղակալը:
Նմանատիպ նյութեր
1428 դիտում
19:52 08-04-2014
ԱԱԾ պատվիրակությունը գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ կմեկնի Սոչի
25875 դիտում
22:05 01-10-2017
Գորիկ Հակոբյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա ԱԱԾ վարչական շենքում
8622 դիտում
12:16 30-09-2017
Մահացել է ԱԱԾ նախկին ղեկավար Գորիկ Հակոբյանը
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
712 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»