211652_close_icon
views-count1431 դիտում article-date 19:52 08-04-2014

ԱԱԾ պատվիրակությունը գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ կմեկնի Սոչի

Ս.թ ապրիլի 9-11-ը ՌԴ Սոչի քաղաքում կկայանա արտասահմանյան երկրների հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների խորհրդի XIII-րդ նիստը: Նիստում կքննարկվեն միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շուրջ հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների համագործակցության հարցեր, միջազգային խոշոր միջոցառումների անվտանգության ապահովման գործում փոխհամագործակցության ուղիների բարելավման, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ոլորտում առկա վտանգների և դրանց չեզոքացման հարցում հատուկ ծառայությունների խնդիրները: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր