211652_close_icon
views-count1355 դիտում article-date 15:22 14-02-2014

ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հարցազրույցը European times ամսագրին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հարցազրույց է տվել European times ամսագրին, որտեղ անդրադարձ է կատարել կրթության և գիտության ոլորտի ծրագրերին: Մասնավորապես նախարարը նշել է հանրակրթության ոլորտում վերջին տարիներին իրականացված կրթության որակի բարձրացմանը միտված մի շարք ծրագրեր, որոնք նպաստել են համակարգի մրցունակության բարձրացմանը: Այդ համատեքստում նա առանձնացրել է «Շախմատ» առարկայի ներմուծումը տարրական դպրոցի կրթական ծրագրերում, որն, ինչպես նշել է Ա. Աշոտյանը, դարձել է հայկական կրթական համակարգի «բրենդը»: ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է նաև Բոլոնիայի գործընթացում Հայաստանի մասնակցությունը՝ ընդգծելով, որ արձանագրված հաջողությունները հիմք են դարձել Եվրոպական կրթական տարածքում Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի նկատմամբ վստահության աճին, ինչի վկայությունը Բոլոնիայի քարտուղարության ստանձնումն է: Նախարարը խոսել է նաև կրթության համակարգի խնդիրներից ու մարտահրավերներից:

Նմանատիպ նյութեր