211652_close_icon
views-count1407 դիտում article-date 12:35 15-02-2014

Ինչպե՞ս են երիտասարդները նշում Սուրբ Սարգսի տոնը. ՀԵՀ-ի հարցումը. տեսանյութ

Աղի բլիթ, սիրո խոստովանություններ. այսօր՝ փետրվարի 15-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Այն հռչակվել է որպես Երիտասարդների օրհնության օր: Տոնի մասին շատ ավանդույթներ կան, որոնցից առավել տարածվածներն աղի բլիթի և փոխինդի մասին են: Ավանդույթի համաձայն` բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նախապես ճանաչել իրենց ապագա ընտրյալին, աղի բլիթ են ուտում: Մեր հարցումը երիտասարդների շրջանում պարզեց, որ նրանցից շատերը սպասում են Սուրբ Սարգսի տոնին և լավատեղյակ են ավանդույթին: Թեև ոմանք աղի բլիթին հիմնականում հումորով են վերաբերվում, բայց, միևնույն է, մեծ սպասումով ամեն տարի ճաշակում են՝ հույս ունենալով, որ հենց այդ տարի կհանդիպեն իրենց ընտրյալին: Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի բոլոր մարզային երիտասարդական կենտրոններում: Սուրբ Սարգսի և Տյառնընդառաջի տոների կապակցությամբ Արագածոտնի մարզային կենտրոնում փետրվարի 14-ին բացվեց հոգևոր ակումբ, Արմավիրի մարզային կենտրոնի կամավորները Սուրբ Սարգսի տոնը նշում են ավանդական աղի բլիթներով և հոգևորականի հետ հանդիպմամբ: Շիրակի մարզի երիտասարդները Սուրբ Սարգսի տոնին նվիրված համերգ են կազմակերպում, իսկ բարեմաղթանքների անկյունում հնարավորություն ունեն թղթին հանձնել իրենց ցանկությունները: Հ այաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորում է բոլոր երիտասարդներին տոնի կապակցությամբ և մաղթում, որ սիրով ու ջերմությամբ լեցուն լինի հայ երիտասարդի ամեն օրը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր