211652_close_icon
views-count1798 դիտում article-date 13:21 17-02-2014

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին դատապարտվեց 5 տարվա ազատազրկման. տեսանյութ

Քութաիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին վարչապետ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման: Վճիռը կայացվել է այսօր՝ նշված դատարանի դատավոր Նաթիա Բարբակաձեի կողմից: Նույն գործով անղնող Կախեթիի նախկին նահանգապետ Զուրաբ Չիաբերաշվիլին կտուգանվի 50 հազար լարիով: Վերջինս դատավճիռն անօրինական է համարում և պատրաստվում է բողոքարկել այն: Հիշեցնենք, որ Մերաբիշվիլին և Չիաբերաշվիլին մեղադրվում են Վրաստանի քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ ընտրողների կաշառում, պետական միջոցների վատնում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր