1100 դիտում
15:35 17-02-2014
Տեղի է ունեցել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Փետրվարի 17-ին Էլինար Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Քննարկվեց ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանի հեղինակած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ներկայացնելով առաջարկվող լրացումը` Արտակ Դավթյանը նշեց, որ եթե միավորումը 50 եւ ավելի տարի ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերով գործում է որպես ստեղծագործական միություն, ապա կարող է պետական գրանցում ստանալ՝ պահպանելով «ստեղծագործական միություն» անվանումը եւ իրավահաջորդությունը: Փոփոխությամբ առաջարկվում է կազմակերպության բարձրագույն մարմնի ղեկավարի եւ կազմակերպության գործադիր ղեկավարի ընտրություն կամ նրա լիազորությունների դադարեցում իրականացնել, եթե առկա է բարձրագույն մարմնի անդամների մեկ երրորդի նախաձեռնությունը: Նշվեց, որ գործող օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով կազմակերպության հերթական ժողովը հրավիրվում է 2 տարին մեկ անգամից ոչ պակաս: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է երկու տարվա պարբերականությունը փոխարինել 4 տարով:
Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը նշեց, որ կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի, դրական եզրակացություն է տվել եւ ներկայացրեց մի շարք առաջարկներ:
Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը օրինագծի իրավական ձեւակերպումներին առնչվող մի շարք առաջարկներ ներկայացրեց՝ նշելով, որ առավել հստակ ձեւակերպումների դեպքում, որպես պատգամավոր, դեմ չի լինի օրենսդրական նախաձեռնությանը:
Եզրափակիչ ելույթում օրինագծի հեղինակ Արտակ Դավթյանը նշեց, որ պատրաստ է առաջինից երկրորդ ընթերցում առաջարկների հիման վրա համապատասխան փոփոխություններ կատարել եւ լրամշակել օրինագիծը:
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում:
Նմանատիպ նյութեր
1201 դիտում
23:19 03-11-2014
Կայացել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
1405 դիտում
11:11 30-11-2020
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1030 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1501 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1165 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am