211652_close_icon
views-count7632 դիտում article-date 15:01 17-02-2014

«Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությունը սատար կանգնեց տատիկի խնամքի տակ գտնվող երիտասարդին

Փետրվարի 16-ին, [b]SHAMSHYAN.com[/b]-ը [url=https://shamshyan.com/hy/article/140216102552/]տեղեկացրել էր[/url], որ Երևանի բնակիչ 20-ամյա Սամվել Ավետիսյանը, ով գտնվում է տատիկի խնամքի տակ կարիք ուներ անվասայլակի: Մեկ տարուց ավելի Սամվելը գամված է անկողնուց իսկ հիվանդությունը սկիզբ է առել զորամասից: Ինչպես ինքն է ասում, ծառայության ընթացքում իրեն ամրակցված հրազենով անզգուշաբար վնասվածք է ստացել պարանոցի հատվածում: Ծայրահեղ ծանր վիճակում նախ տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, այնուհետեւ Երեւանի Մուրացանի հոսպիտալ: Այստեղ Սամվելն 9 ամիս գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, որից հետո բուժումը շարունակել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում: Երկու բժշկական հիմնարկներում էլ Սամվելն ստացել է անհրաժեշտ բուժօգնությունը եւ իր շնորհակալությունն է հայտնում հոսպիտալի ու Կարմիր Խաչի բուժանձնակազմին, որոնց շնորհիվ ինքը դուրս է եկել մահվան ճիրաններից: [b]SHAMSHYAN.com[/b]-ն կոչ էր արել բարեգործներին, որպեսզի աջակցեն 20-ամյա Սամվելին, իսկ տատիկը խնդրանքով էր դիմել առողջապահության եւ սոցիալական հարցերով նախարարներին, որպեսզի հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն աշխարհի հանդեպ սիրով ու հավատով լեցուն այս տղային: [b]SHAMSHYAN.com[/b]-ի հրապարակմանը և կոչ խնդրանքին արձագանքեցին բազմաթիվ քաղաքացիներ, արտերկրից բազմաթիվ զանգեր ստացանք, ովքեր պատրաստակամություն հայտնեցին օգնության ձեռք մեկնել երիտասարդին: Հրապարակումից կարճ ժամանակ անց «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությունը իրականություն դարձրեց երիտասարդի ցանկությունը և նրան նվիրեց անվասայլակ: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր