28859 դիտում
16:22 15-02-2016
SHAMSHYAN.com-ի հրապարակումից հետո Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը հերթական անգամ սատար կանգնեց զոհված զինվորի ընտանիքին
Այսօր՝ փետրվարի 15-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել, որ 2015 թվականին ազերի դիպուկահարի կրակոցից զոհված Տավուշի մարզի Ոսկևան գյուղի բնակիչ, 22-ամյա զինծառայող Արման Հարությունյանի ընտանիքը չի կարողանում վճարել նրա գերեզմանաքարի համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից րոպեներ անց հայտնի դարձավ, որ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը՝ նախագահ Կարեն Ավագյանի գլխավորությամբ ստանձնել է գերեզմանաքարի վճարումը և գումարը Գ. Ավագյանի հանձնարարականով արդեն փոխանցվում է զոհված զինվորի ընտանիքին:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/15/77131/]հայտնել [/url]էինք, որ Ա. Հարությունյանը ծնվել էր 1994 թվականին Տավուշի մարզի Ոսկևան գյուղում: 2012 թվականին, պարտադիր զինծառայությունից զորացրվելուց հետո, որպես պայմանագրային ծառայող զինվորագրվում է Նոյեմբերյանի գնդում՝ պաշտպանելու համար հայրենի գյուղի սահմանները: Երիտասարդը որոշում է ուսումը շարունակել սահմանի վիճակը կարգավորվելուց հետո, սակայն նրա բոլոր երազանքներն այդպես էլ անկատար են մնում՝ թշնամու գնդակի պատճառով: Արման Ալիկի Հարությունյանը զոհվում է 2015 թվաականին հայրենի սահմանները պաշտպանելիս: Հետմահու պարգևատրվում է Արիության մեդալով: Նրա ընտանիքը բազմանդամ է՝ յոթ անձ՝ ծնողները, երկու եղբայրներն ու երկու քույրերը , եղբոր կինն ու զարմիկը: Ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում, չկա աշխատող ձեռք, բոլորը գործազուրկ են: Արմանի փոքր եղբայրն ուսանող է, սովորում է Երևանում, ունի բավականին մեծ առաջադիմություն, մեծ քույրը 1991 թվականին ծնված Գոհարիկը նույնպես աշխատանք չունի, իսկ փոքրիկ քույրը՝ Թերեզան, սովորում է 4-րդ դասարանում: Ծնողները չեն կարողանում նույնիսկ վճարել գերեզմանաքարի արժեքը, համագյուղացի վարպետը ի հիշատակ հերոսի մատչելի գնով է աշխատանքը կատարել՝ 200 000 դրամով, սակայն նրանք չեն կարողանում վճարել անգամ այդ գումարը:
Նմանատիպ նյութեր
7632 դիտում
15:01 17-02-2014
«Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությունը սատար կանգնեց տատիկի խնամքի տակ գտնվող երիտասարդին