211652_close_icon
views-count1345 դիտում article-date 17:37 17-02-2014

Թուրքիան դատական հայց է ներկայացրել Իրանի դեմ

Իրանը մտադիր է իր գազը եվրապական շուկա հասցնել Թուրքիայի տարածքով: Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Նրա խոսքով՝ նախագիծը շատ կարևոր է երկու կողմերի համար էլ, սակայն դրա հետ կապված դեռևս պայմանավորվածություն չկա: Միևնույն ժամանակ Թուրքիան դատական հայց է ներկայացրել Իրանի դեմ, որում իր դժգոհությունն է հայտնել այն առումով, որ Իրանը Թուրքիային չափազանց բարձր գնով է վաճառում բնական գազը: Միջազգային արբիտրաժային դատարանը քննելու է հայցը, և եթե վճիռ կայացվի հօգուտ Թուրքիայի, այդ դեպքում Իրանը կպարտավորվի Թուրքիային մատակարարվելիք գազը վաճառել 30% ցածր գնով:

Նմանատիպ նյութեր