211652_close_icon
views-count2156 դիտում article-date 17:05 27-10-2015

Թուրքիան դատական հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ

Թուրքիայի իշխանությունները դիմել են Միջազգային արբիտրաժային դատարան՝ կապված Ռուսաստանից բնական գազ գնելու սակագնի շուրջ վիճարկման հետ, գրում է թուրքական Hurriyet թերթը: Թերթի տվյալներով՝ հոկտեմբերի 24-ին թուրքական Botas ընկերությունը հայտնել էր, որ կդիմի դատարան, եթե ռուսական «Գազպրոմ» ընկերությունը չհայտնի գազի վերջնական սակագինը: Այս տարվա մարտ ամսից Botas-ը սպասում էր,որ ռուսական կողմը Թուրքիային մատակարարվող գազի գնի մեջ 15 տոկոս զեղչ կանի, սակայն Ռուսաստանը զեղչ առաջարկեց միայն մասնավոր ընկերություններին, որոնց բաժին է ընկնում ներմուծվող գազի1/3 մասը:

Նմանատիպ նյութեր