Դուբայում «Ուրալյան ավիաուղիների» ուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից
Դուբայի օդանավակայանում արտակարգ պատահար է գրանցվել։ Շարաժասանդուղքի վարորդը արագությունը չհաշվարկելով մխրճվել է օդանավի մեջ, որի միացմանը սպասող «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության բորդուղեկցորդուհին 4 մ բարձրությունից ընկել է: Նա լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինքնաթիռը խոշոր չափի վնասներ է կրել, ինչի պատճառով չի կարող չվերթ իրականացնել։ Թռիչքի համար պահուստային ինքնաթիռ է ուղարկվել ։ Այս մասին հայտնել են ավիաընկերության մամլո ծառայությունում։
Միջադեպի վայրում հատուկ կազմված հանձնաժողով է աշխատում։