211652_close_icon
views-count1060 դիտում article-date 18:20 04-09-2023

Արտակարգ դեպք Անկարայում․ F-4 ռազմական ինքնաթիռից մի մաս է ընկել բաց ավտոկայանատեղիի տարածք

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-4 կործանիչի մի մասը անհայտ պատճառներով ընկել է  բաց ավտոկայանատեղիի տարածք։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ 

Նախարարության հաղորդմամբ՝ այս պատահարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

«Մեր ռազմաօդային ուժերի հրամանատարությանը պատկանող F-4 կործանիչի մի մասը Անկարայի վրայով թռիչքի ժամանակ անհայտ պատճառով ընկել է  Թուրքիայի նավթային կորպորացիային (TPAO) պատկանող բաց ավտոկայանատեղի»,-ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել Թուրքիայի հյուսիսարևմտյան Էսքիշեհիր քաղաքում։

Նմանատիպ նյութեր