Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում բորտուղեկցորդուհին անզգուշության պատճառով ինքնաթիռից վայր է ընկել
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում Utair ավիուղիներին պատկանող ինքնաթիռից բորտուղեկցորդուհի է վայր ընկել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություննրերով՝ Մոսկվայից Խանտի-Մանսիսյկ ուղևորվող ինքնաթիռը պատրաստվել է թռիչքի, երբ բորտուղեկցորդուհին փորձել է փակել հետևի դուռը և սայթաքելով՝ 4 մետր բարձրությունից ընկել է գետնին:
Նա անգիտակից վիճակում, կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Նշվում է, որ բորտուղեկցորդուհին վայր է ընկել մեջքի վրա:
Ավիաընկերությունը պարզում է միջադեպի հանգամանքները: