9709 դիտում
20:57 17-02-2014
Մահվան ելքով վրաերթ` Արարատի մարզի Վեդի քաղաքի մուտքի մոտ
Այսօր` փետրվարի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Volkswagen Passat մակնիշի 88 CC 833 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 49-ամյա Ասատուր Խաչատրյանը նշված ավտոմեքենայով Վեդի քաղաքի մուտքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը տեղում մահացել է , իսկ Volkswagen Passat-ի վարորդը տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հարմանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ քննչական խումբը` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ Հայկ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ովքեր պարզում են վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը:
Քննիչի հանձնարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վեդիի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+