211652_close_icon
views-count9056 դիտում article-date 22:49 17-02-2014

Կոտայքի մարզում Infiniti-ն գլխիվայր շրջվելով հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ

Այսօր` փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզ: Ժամը 19:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ Արամ Հարությունյանը վարելով Infiniti մակնիշի 22 UO 133 համարանիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում Հրազդանի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Հարությունյանը և ուղևորներ, Նոր Երզնկա գյուղի բնակիչներ Էդիկ Հովհաննիսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և Վիգեն Մարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Հ. Հովհաննիսյանն ու Վ. Մարդանյանը ենթարկվելով բժշկական հետազոտման, դուրս են գրվել հիվանդանոցից: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները` վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Հրազդանի քննչական բաժանմունքում նյութեր են նախպատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, իսկ ավտոմեքենայի անվադողերն էլ եղել են կիսամաշված: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր