211652_close_icon
views-count84884 դիտում article-date 21:22 03-06-2016

Շումախերական ավտովթար Կոտայքի մարզում. Toyota Corolla -ն գլխիվայր շրջվելով` հայտնվել է հանդիպակաց գոտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Toyota Corolla 50 QՏ 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի արձանի մոտ` դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու գովազդային վահանակին և գլխիվայր շրջվելով` հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների` զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել են նաև Աբովյանի հիվանդանոցի հերթապահ խումբը, սակայն ավտոմեքենայի մեջ գտնվող երիտասարդները հրաժարվում էին բժշկական միջամտությունից, հայտնելով, որ իրենք վնասվածքներ չեն ստացել: Փաստի առթիվ 3-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր